Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը ձեռքից բաց թողեց հաղթանակը

Թուրքիայի Չորում քաղաքում ընթացող շախմատի պատանեկան (մինչև 16 տարեկաններ) օլիմպիադայում այսօր կայացան 8-րդ տուրի հանդիպումները:

 

Հայաստանի հավաքականը հանդիպեց Ղազախստանի ընտրանու հետ: Մեր հավաքականի առաջատար Մամիկոն Ղարիբյանը և Ալբերտ Գևորգյանը հաղթանակ տարան, իսկ 2-3-րդ համարներ Արմեն Բարսեղյանն ու Տիգրան Սարգսյանը պարտություն կրեցին: Այդպիսով, հրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2:

 

Հայաստանի հավաքականը վաստակեց 11 միավոր և պահպանեց 6-րդ տեղը: Վերջին՝ 9-րդ տուրում, մեր թիմը կհանդիպի Բելառուսի հավաքականի հետ: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար Հայաստանը պետք է հաղթանակ տանի, բացի այդ հուսալ, որ առջևում գտնվող Ղազախստանն ու Ուկրաինան միավոր կկորցնեն: