A
A
Հայաստանի ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՀայ ծանրորդները մասնակցել են Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացված Alexander cup 2019 վարկանիշային մրցաշարին, որը նվիրված է եղել օլիմպիական կրկնակի չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, Անդրանիկ Կարապետյանը (81 կգ քաշային կարգ) երկամարտում գրանցել է 343 կգ (161+182) արդյունք և զբաղեցրել 3-րդ տեղը:
Գերծանր քաշային կարգում Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 411 կգ (180+231) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը, իսկ Գոռ Մինասյանը դարձել արծաթե մեդալակիր՝ 410 կգ (190+220):
Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը (59 կգ) երկամարտի 202 կգ (92+110) արդյունքով նվաճել է արծաթե մեդալ:
Alexander cup-ը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: