Շախմատի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի թիմերը հաղթեցին իրենց մրցակիցներին
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կայացան 6-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթեց Սլովենիային: Մեր թիմի առաջատար Լևոն Արոնյանը և երրորդ համար Հրանտ Մելքումյանն ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ ահա Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը պարտության մատնեցին մրցակիցներին:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 9 միավոր և այս պահին բաժանում է 2-4-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի ընտրանին, որն այսօր 2,5:1,5 հաշվով հաղթեց Ուկրաինային և վաստակած միավորների քանակը հասցրեց 11-ի:
Հայաստանի կանանց հավաքականն այս տուրում հանդիպեց Լատվիայի հետ և հաղթեց 2,5:1,5 հաշվով: Մեր թիմից հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանն ու և Մարիա Գևորգյանը: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց:
Վերց տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը 8 միավորով բաժանում է 4-8-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը շարունակում է զբաղեցնել Ռուսաստանը, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի հետ և առաջին կորուստը կրեց առաջնությունում՝ վաստակելով 11 միավոր: