Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport borba
A A
Սպորտ

Ըմբշամարտիկ Հովհաննես Մխիթարյանը պարտվեց մեդալի համար մրցամարտում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի 86 կգ քաշային ըմբիշ Հովհաննես Մխիթարյանը չկարողացավ մեդալ նվաճել:

Նա սփոփիչ մրցաշարի առաջին գոտեմարտում 5։0 հաշվով հաղթել է լեհ Քշիշտոֆ Սադովիկին, իսկ երկրորդում 2։5 հաշվով պարտվել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Գանկհույակ Գանբատարին և լքեց պայքարը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) այսօր գոտեմարտ կանցկացնի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը ռուսաստանցի Դինիսլամ Տախտարովը։