Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը 18-րդ քայլին ոչ-ոքի խաղաց մրցակցի հետ (տեսանյութ)

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր տեղի են ունենում 6-րդ տուրի հանդիպումները։Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպում է Սլովենիայի ընտրանու հետ։

Արդեն ավարտվել է հանդիպումներից մեկը։ Մեր թիմի առաջատար Լևոն Արոնյանը Լուկա Լենիչի հետ պարտիայի արդեն 18-րդ քայլին կրկնելով դիրքը, հաշտություն կնքեց մրցակցի հետ։ Մնացած խաղերը շարունակվում են։

Հինգ տուրից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով բաժանում է 5-8-րդ տեղերը։ Սլովենիան վաստակել է 8 միավոր և այս պահին Գերմանիայի հետ կիսում է 3-4-րդ հորիզոնականները։