Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց շախմատի պատանեկան օլիմպիադան
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքական Չորում քաղաքում մեկնարկել է շախմատի պատանեկան օլիմպիադան, որին մասնակցում են մինչև 16 տարեկան շախմատիստներից կազմավորված հավաքականները։
Հայաստանի ընտրանին առաջին տուրում 1,5։2,5 հաշվով պարտվեց Մալայզիայի 1-ին թիմին։ Առաջին խաղատախտակին հանդես եկող Մամիկոն Ղարիբյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, իսկ երրորդ խաղատախտակի վրա Ալբերտ Գևորգյանը հաղթեց մրցակցին։ Ավաղ, մեր 2-րդ և 4-րդ համարները՝ Տիգրան Սարգսյանն ու Աստղիկ Հակոբյանը, պարտություններ կրեցին։
Այսօր կկայանա երկու տուր։ 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Սլովենիայի հետ, որն առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել Հունաստանի հետ։
Նշենք, որ շախմատի պատանեկան օլիմպիադային մասնակցում են 38 երկրների 48 հավաքական։ Երկու և ավելի թիմեր հայտավորել են 6 երկրներ՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Մալայզիան, Թայլանդը և Հարավային Աֆրիկան։ Օլիմպիադան անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով։