Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport basketbol
A A
Սպորտ

«Ուրարտու Վբեթ» - «Երևան» բասկետբոլի հանդիպումը կվերախաղարկվի

Հայաստանի բասկետբոլի Ա լիգայում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած «Ուրարտու Վբեթ» - «Երևան» հանդիպումը վերախաղարկվելու է։

«Երևան» ակումբի բողոքարկումից հետո Ա լիգայի գոծկոմը հաշվի առնելով ՖԻԲԱ-ի օրենքները և քննարկելով այն երկու ակումբների ներկայացուցիչների հետ, որոշում է կայացրել վերախաղարկել Ա լիգայի 2-րդ տուրի «Ուրարտու Վբեթ» - «Երևան» հանդիպումը այն հատվածից, որտեղ տեղի է ունեցել տեխնիկական սխալը (ամբողջ հանդիպման ընթացքում խաղադաշտում պետք է լինի նվազագույնը 1 հայազգի կամ հայկական անձնագիր ունեցող խաղացող):

Այսպիսով «Ուրարտու Վբեթ» - «Երևան» հանդիպումը կվերախաղարկվի հոկտեմբերի 30-ին, ժամը՝ 20:00-ին, «Օլիմպավանում»: Հանդիպումը կմեկնարկի 2-րդ քառորդին մնացած 3 րոպե 46 վայրկյանից ՝ 36-41 հաշվով», - նշված է Ա լիգայի պաշտոնական հայտարարության մեջ:

Հավելենք, որ չորս օր առաջ կայացած խաղն ավարտվել էր «Ուրարտու Վբեթի» հաղթանակով՝ 100։96։