ՀԱՕԿ-ը կանցկացնի բռնցքամարտի նոր մրցաշար, իսկ ՀԲՖ-ն՝ ազգային առաջնությունը
Աջակցիր «Ա1+»-ին2020 թվականին Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը լավագույն մարզիկներով համալրելու, խաղերին նրանց հաջող մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հաշվի առնելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հեռացված է ՀԱՕԿ-ի կազմից, ծրագրել է 2019 թվականի դեկտեմբերի 12-22-ը Երևանում կազմակերպել «Կաշվե ձեռնոց» անվանմամբ մրցաշար: Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվական կենտրոնը, մրցաշարի արդյունքներով կընտրվեն լավագույն մարզիկները և կկազմավորվի հավաքական թիմը, որը կմասնակցի ՄՕԿ-ի կողմից կազմակերպվող վարկանիշային մրցումներին:
Ի դեպ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան արդեն հայտարարել է ազգային նոր առաջնության անցկացման մասին: Այն տեղի կունենա նոյեմբերի 17-22-ը, Դինամո ՄՀԿ-ում: Առաջնությանը կարող են մասնացկել 2001 թվականին և դրանից առաջ ծնված մարզիկները: ԱԻԲԱ-ի նոր կանոնադրության համաձայն առաջին անգամ Հայաստանի առաջնությունն անցկացվելու է 8 քաշային կարգերում: