A
A
Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը չկարողացավ հաղթահարել 2020թ Եվրոպայի պատանեկան առաջնության որակավորման առաջին փուլը:
Շոտլանդիայում կայացած ընտրական մրցաշարում մեր 17 տարեկան ֆուտբոլիստներն առաջին խաղում 0:2 հաշվով զիջեցին տանտերերին, երկրորդում խոշոր հաշվով պարտվեցին Խորվաթիային՝ 0:4, իսկ երրորդ խաղում նվազագույն հաշվով հաղթեցին Իսլանդիային՝ 1:0:
Հայաստանի Մ17 հավաքականը վաստակած 3 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը: Այդպիսով, մեր թիմը դուրս մնաց առաջնությունից, քանի որ երրորդ հորիզոնականները գրաված թիմերի մեջ, որոնցից չորսը մտնելու է էլիտ ռաունդ, ցույց է տվել 9-րդ արդյունքը: