Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess teams
A A
Սպորտ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն. Հայաստանի հավաքականները պարտվեցին

Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրը անհաջող դասավորվեց մեր հավաքականների համար:

Տղամարդկանց ընտրանին 1,5:2,5 հաշվով զիջեց Ռուսաստանին: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանն ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ ահա Արման Փաշիկյանը սպիտակներով պարտություն կրեց: Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային 7 միավորով այժմ բաժանում է 4-8-րդ տեղերը:

Հայաստանի կանանց հավաքականը այս տուրում պարտվեց Վրաստանի գլխավոր հավաքականին՝ 1,5:2,5:  Աննա Սարգսյանը չնայած տոնեց իր հինգերորդ անընդմեջ հաղթանակը, սակայն Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանը պարտություն մրեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանը հաշտություն կնքեց մրցակցի հետ:

Հինգ տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը 6 միավորով կիսում է 8-12-րդ տեղերը: