Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport borba
A A
Սպորտ

Հայաստանի ըմբիշները ձախողվեցին աշխարհի Մ-23 առաջնության մեկնարկում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունը։

Առաջինը պայքարի մեջ մտան ազատ ոճային ըմբիշները։ Մրցումների առաջին օրը Հայաստանից մրցագորգ ելան չորս մարզիկ։

57 կգ քաշային կարգում Ռազմիկ Միսակյանը որակավորման 1-ին փուլում 1։4 հաշվով պարտվեց իրանցի ԱլիրեզաՆոսրատոլահՍարլակին։65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանըմեկնարկային գոտեմարտում 3։3 հաշվով զիջեց Թուրքիայի ներկայացուցիչ Սելիմ Կոզանին:

70 կգ քաշային Արման Անդրեասյանը առաջին մարտում մրցեց իրանցի Ամիրհոսեյն Ալ Հոսեյնի հետ և պարտվեց 2։5 հաշվով:

Առաջնությունը հաջող սկսեց միայն մեր 79 կգ քաշային ըմբիշ Արման Ավագյանը, որը 1/8 եզրափակիչում10։0 վստահ հաղթեց բուլղարացի ՎլադիսլավԵլիսեևին։ Ավաղ, քառորդ եզրափակիչ մրցամարտում նա 10։15 հաշվով պարտություն կրեց թուրք ՌամազանՍարիից և դուրս մնաց չեմպիոնական պայքարից։