Բացել լրահոսը Փակել լրահոսը
_47I0536
A A
Տնտեսություն

Տնտեսական հեղափոխությունն այսօր կարելի է տեսնել նաև անզեն աչքով. վարչապետ

Հայաստանում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում: Այս մասին Ազգային ժողովում 2020 թ. բյուջեի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է, և այդ հեղափոխությունն այսօր կարելի է տեսնել նաև անզեն աչքով։ ՀՀ-ում հսկայական ներդրումներ են կատարվում, իհարկե, մեր ամենամեծ պրոբլեմը կապիտալ ծախսերի իրականացումն է այն ծավալներով, որ մենք նախատեսել ենք, բայց նաև ուզում եմ արձանագրել, որ չնայած մենք կապիտալ ծախսերը թերակատարում ենք, նախորդ տարվա համեմատ մենք ունենք էական և շոշափելի կապիտալի ծախսերի ծավալների աճ»,- ընդգծեց նա։

Ըստ վարչապետի՝ կապիտալ ծախսերի թերակատարումը կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ որպես վարչապետ՝ Հայաստանի տնտեսության և ապագայի վերաբերյալ լավատես է և վստահ առավել, քան երբևէ, որ Հայաստանի տնտեսությունը շատ լավ թափ է հավաքել, և բոլորի խնդիրն է ամեն ինչ անել, որ այդ թափը ոչ միայն չկոտրվի, այլև ընթացքն արագանա։