Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

«Արարատը» կամային հաղթանակ տարավ «Փյունիկի» հետ խաղում (տեսանյութ)

ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացած 12-րդ տուրի խաղում Երևանի «Արարատը» սեփական դաշտում կամային հաղթանակ տարավ «Փյունիկի» նկատմամբ:

Խաղի 22-րդ րոպեին փյունիկցի Դենիս Մախմուդովը բացեց հաշիվը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Դենիս Դեդեչկոն վերականգնեց հավասարությունը, իսկ 54-ին դե Մելոն արդեն առաջ մղեց արարատցիներին: Հինգ րոպե անց հյուրերի հարձակվող Դավիդ Խուրցիձեն ևս մեկ գոլ խփեց, իսկ 90-րդ րոպեին Արտակ Ալեքսանյանը 11մ հարվածով չորրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը: Մրցավարի կողմից ավելացրած ժամանակում փյունիկցի Անտոն Ստանկովին ընդամնեը հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը՝ 4:2:

 

Նշենք, որ խաղի 68-րդ րոպեին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով, քանի որ Էրիկ Վարդանյանը կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից:

 

 

«Արարատն» այս հաղթանակից հետո վաստակեց 25 միավոր և կրկին հավասարվեց առաջատար «Շիրակին», իսկ ահա «Փյունիկն» առաջնությունում կրեց թվով 7-րդ պարտությունը և 13 միավորով առայժմ մնում է 7-րդ տեղում: