Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը իր բարձր կարգը հաստատեց նաև Եվրոպայում (տեսանյութ)

Հայաստանի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը հաղթող ճանաչվեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված ծանրամարտի Եվրոպայի Մ-23 առաջնության գերծանր քաշային կարգում:

Պոկում վարժությունում մեծահասակների աշխարհի չեմպիոնը (մինչև 109 կգ) գլխավերեևում պահեց 198 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 236 կգ-ը: Երկամարտի 434 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը գրավեց 1-ին տեղը՝ առաջ անցնելով բելառուսցի Էդուարդ Զյազուլինից ընդամենը երկու կիլոգրամով՝ 432 (197+235):

Այդպիսով, Հայաստանի հավաքականը ոսկե մեդալով ավարտեց ծանրամարտի Եվրոպայի Մ-20 և Մ-23 առաջնությունը: