A
A
Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Մ-23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանր քաշային (109 կգ) մարզիկ Սամվել Գասպարյանը գրավեց առաջին տեղը և նվաճեց ոսկե մեդալ։
Նա չեմպիոն հռչակվեց երկամարտի 390 կգ արդյունքով։ Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը 176 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը և արժանացավ փոքր արծաթե մեդալի, իսկ հրումում 214 կգ արդյունքով ճանաչվեց առաջինը։