Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Շախմատի ԵԱ. Հայաստանի հավաքականները նոր հաղթանակներ տարան (տեսանյութ)

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Չեխիայի ընտրանու նկատմամբ: Մեր թիմից հաղթանակ տարավ միայն Հայկ Մարտիրոսյանը, իսկ Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանն ու Արման Փաշիկյանն ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: 

Այս հաղթանակից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակեց 6 միավոր և Ուկրաինայի ու Նիդերլանդների հետ բաժանում է 1-3-րդ տեղերը, սակայն ընդհանուր հաշվարկով գլխավորում է աղյուսակը:

Հայաստանի կանանց հավաքականն այս տուրում 3:1 հաշվով վստահ հաղթեց Սլովակիային: Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը հաղթանակներ տարան, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը ոչ-ոքի խաղացին: Մեր թիմը 5 միավորով Հունգարիայի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: