Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol
A A
Սպորտ

Ջոնել Դեսիրեի գոլը կարևոր հաղթանակ պարգևեց «Լոռի ՖԱ»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացավ 12-րդ տուրի հերթական հանդիպումը:

Վանաձորի «Լոռի ՖԱ»-ն սեփական դաշտում ընդունեց «Գանձասար-Կապանին» և հաղթեց 2:1 հաշվով: Հանդիպման 16-րդ րոպեին Ռուսլան Զաերկոն առաջ մղեց տանտերերին, սակայն 22-ին Ալեքսանդր Հովհաննիսյանը վերականգնեց «սթատուս քվոն»: Հաղթական գոլը 11մ հարվածով խփեց հաիթցի հարձակվող Ջոնել Դեսիրեն, խաղի 66-րդ րոպեին:

«Լոռի ՖԱ»-ն այս հաղթանակից հետո վաստակեց 21 միավոր և շրջանցեց 4-րդ տեղում ընթացող «Ալաշկերտին»: «Գանձասար-Կապանը» 10 միավորով առայժմ զբաղեցնում է նախավերջին՝ 9-րդ տեղը: Առաջնությունը 25 միավորով գլխավորում է Գյումրիի «Շիրակը»:

Վաղը տեղի կունենա տուրի վերջին հանդիպումը: Երրորդ տեղում գտնվող «Արարատը» կհյուրընկալի առաջնության 7-րդ թիմին՝ «Փյունիկին»: