A
A
Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴատարանը քիչ առաջ հրապարակեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ որոշումը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԱԱԾ քննիչի միջնորդությունը և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգել։
ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու համար:
Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումն անսպասելի չէր։ Նրա խոսքով՝ դատարանը շրջանցել է ակնհայտ խնդիրները։
«Ուզում ենք մի փոքր ժամանակ անցնի, սպասենք, դատարանի որոշումը ստանանք, բովանդակությանը ծանոթանանք և դրա վերաբերյալ առարկայական անդրադարձ կկատարենք։ Բնականաբար բողոքարկելու ենք»։