Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport liga
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուր․ «Ռեալը» կպայքարի Զինեդին Զիդանի պատվի համար

Այսօր տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի առաջին 8 հանդիպումները։

A խմբում ընդգծված առաջատար Փարիզի «ՊՍժ»-ն, որը մեկնարկում տարել է երկու անընդմեջ հաղթանակ, սեփական դաշտում կընդունի բելգիական «Բրյուգեին», որը նույնպես պարտություն չի կրել։ Ստամբուլում կհանդիպեն խմբի երկու ետնապահները՝ «Գալաթասարայն» ու Մադրիդի «Ռեալը», որոնք 1-ական միավոր ունեն: Իսպանիայի թագավորական ակումբի ֆուտբոլիստները այդ խաղում պետք է պայքարեն ոչ միայն առաջին հաղթանակւ, այլև գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի պատվի համար, քանի որ պարտության դեպքում հնարավոր է ֆրանսիացի մասնագետը հեռացվի իր պաշտոնից։

B խմբում առաջատար Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում կհանդիպի Պիրեյի «Օլիմպիակոսին», որը նախկինում չորս անգամ պարտվել է Գերմանիայի գերակումբին։ Անցած մրցաշարի եզրափակիչի մասնակից Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական դաշտում կընդունի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային», որը նախորդ խաղում վստահ հաղթել էր հունական ակումբին (3:1):

C խմբում երկու հաղթանակ տարած «Մանչեսթեր Սիթին» իր հարկի տակ կընդունի պարտություններ կրած «Ատալանտային»։ Մյուս խաղում Խարկովում կհանդիպեն մեկական հաղթանակ ունեցող Դոնեցկի «Շախտյորն» ու Զագրեբի «Դինամոն»։

D խմբի առաջատարները՝ իտալական «Յուվենթուսն» ու Մադրիդի «Աթլետիկոն», որոնք վաստակել են 4-ական միավոր, իրենց հարկի տակ կհյուրընկալեն համապատասխանաբար Մոսկվայի «Լոկոմոտիվին» ու Լևերկուզենի «Բայերին»։ Ռուսաստանի չեմպիոնն ունի 3 միավոր, իսկ գերմանական ակումբը դեռ միավոր չի վաստակել։ Ի դեպ, «Յուվենթուս» - «Լոկոմոտիվ» խաղի մրցավարների տեսուչ է նշանակվել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն նալբանդյանը։