Բացել լրահոսը Փակել լրահոսը
72962945_390069568537170_3169253966831681536_n
A A
Մշակույթ

Հայ անիմատորները կմասնակցեն «ՌեԱնիմանիա»-ին (տեսանյութ)

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում։

Այս տարի լիամետրաժ և կարճամետրաժ 100-ից ավելի ֆիլմեր կմրցեն փառատոնի 5 հիմնական անվանակարգերում։

Կինոփառատոնի ֆիլմերի համակարգող, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը նշեց, որ այս անգամ լիամետրաժ ծրագրում մրցում է 4 ֆիլմ։ Շեշտը դրվել է ոչ թե քանակի, այլ որակի վրա։ Նրա խոսքով՝ ֆիլմներից  երկուսը մասնակցել են «Կաննի» փառատոնի «Հատուկ հայացք» մրցութային ծրագրին։

Ասում է՝ «Բունյուելը  կրիաների լաբիրինթոսում» ֆիլմը կհետաքրքրի սուր ռեալիզմի երկրպագուներին և դասական եվրոպական կինոմատոգրաֆի սիրահարներին, իսկ մյուս ֆիլմը նվիրված է կենդանիներին , ներկայացնում է շների  հետ կապված խնդիրները։

«Մենք ունենք երկու ֆիլմ Վինսենթ Վան Գոգի հետ կապված, մեկ ֆիլմը «ՌեԱնիմանիա»-ի շրջանակներում ցուցադրվել է 2017 թվականին։ իսկ մյուս ֆիլմը ստեղծել են 100-ից ավելի անիմատորներ, օգտվելով Վան Գոգի յուղաներկի տեխնիկայից։ Ֆիլմի մասին ֆիլմ է լինելու, դոկումենտալ ֆիմ, որը պատմելու է, թե ինչպես են ԱՄՆ-ի և եվրոպացի անիմատորները ստեղծել այդ ամբիցիոզ նախագիծը և կյանքի կոչել։ Կարևոր փաստ է, որ ներկա է գտնվելու օսկարակիր ռեժիսոր Հյու Վելշմանը»։

Դիանա Մարտիրոսյանը հայտնեց, որ մրցութային ծրագրում իրենց աշխատանքներով ներկայանալու են նաև  հայ անիմատորները։

«ՌեԱնիմանիա» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին տեղեկացրեց, որ այս տարի հոբելյանական հատուկ ցուցադրության ծրագիր է կազմվել՝ նվիրված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ ամյակին և կինոռեժիսոր Արման Մանարյանի 90-ամյակին։ Նրա խոսքով՝ ցուցադրության հիմնական նպատակն է նոր սերնդին և միջազգային հյուրերին ներկայացնել մեր վարպետներին և լեգենդներին։

«Այս տարի « Գյոթեի» ինստիտուտի հետ սեպտեմբերից սկսեցինք անիմացիոն ֆիլմերի կինոքննադատների համար կազմակերպված վարպետության դասընթացներ»,- ասաց նա։