Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport gimnastika
A A
Սպորտ

Բանակային խաղեր․ Հայաստանի մարմնամարզիկները մտել են եզրափակիչ փուլ

Հայաստանի մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Հարություն Մերդինյանը մտել են Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերի եզրափակիչ փուլ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նժույգթափեր վարժությունում Հարություն Մերդինյանը վաստակել է 13.733 միավոր և զբաղեցչել 6-րդ տեղը։ Օղակների վրա վարժությունում հանդես եկած Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը վաստակել են 14.133 ու 14.166 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել են 3-րդ և 6-րդ տեղերը:

Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 25-ին: