Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport shtanga
A A
Սպորտ

Ծանրորդ Համլետ Մնացականյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում

Բուխարեստում ընթացող ծանրամարտի մինչև 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտած Համլետ Մնացականյանը չկարողացավ մեդալ նվաճել։

Մինչեւ 23 տարեկանների առաջնության 61 կգ քաշային կարգում մեր ծանրորդը պոկում վարժությունում 110 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 140 կիլոգրամ ծանրաձողը, ինչը 4-րդ արդյունքն էր: Երկամարտի 250 կգ արդյունքով Համլետ Մնացականյանն ի վերջո զբաղեցրեց 4-րդ տեղը:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Վրաստանի ներկայացուցիչ Գոդերձի Բերդելիձեն՝  277 կգ (125+152)։