Բացել լրահոսը Փակել լրահոսը
74892352_1314607798706657_7785971792849403904_n
A A
Քաղաքականություն

Թաքունը վիրավորական է ժողովրդի համար. Գագիկ Ծառուկյանը՝ աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անընդունելի է համարում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանրությանը տեղյակ չպահելով, գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել է նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։

Գագիկ Ծառուկյանը դատապարտում է դա, քանի որ այդ գործընթացը տեղի է ունեցել գաղտնի կերպով:

«Կառավարությունը ժողովուրդն է, որոշողը ժողովուրդն է, բայց այսօր ինչպե՞ս կարելի է ժողովուրդից թաքուն նման բան անել, կարելի էր ներկայացնել: Եթե որևիցե նախարար լիարժեք և արդյունավետ իր գործը կատարել է, և մարդիկ իրենց առօրյայում դա զգում են, ապա խնդիր չկա, կարող են տասնապատիկ բարձրացնել: Թաքունը վիրավորական է և՛ ժողովրդի, և՛ մեզ համար: Այս հեղափոխությունից հետո բոլորիս համար թաքունը անընդունելի է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ ղեկավարը կրկին իր մտահոգությունը հայտնեց, որ հեղափոխությունից հետո ներդրումները քիչ են:

«Մինչև այսօր ոչ մի ներդրում չկա, գնալով ոչ թե ավելանում է, այլ պակասում է: Բայց բոլորը մտածում էին, որ հեղափոխությունից հետո աշխարհի հայությունը գալու է, և ներդրումներ են կատարելու, բայց բոլորը պետք է հասկանան, թե ներդրման համար ի՞նչ է պետք, ոչ թե միայն դատարկ խոսեն, այլ օրենք ընդունվի, մարդուն արտոնություն տրվի, ոչ թե ինչ-որ ծանոթ թուղթ բերի, և իրեն հարկերից ազատեն: Այդպես տնտեսություն չի կարող զարգանալ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Ըստ նրա՝ իշխանության մեջ փորձառու կադրեր չկան, նա, ով քայլել է Նիկոլ Փաշինյանի հետ, պաշտոն է ստացել: