Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+julfalakyan
A A
Սպորտ

Արսեն Ջուլֆալակյանը սկսել է մարզվել

Հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ քաշային կարգ), մարզում է անցկացրել Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզադահլիճում: Այդ մասին հայտնում է ինստիտուտի ֆեյսբուքյան էջը:

Աշխարհի նախկին չեմպիոնի հետ մարզվել են նաև հունա-հռոմեական ըմբիշներ Էդուարդ Սարգսյանը (82 կգ), Արմեն Սարգսյանը (72 կգ) և Գևորգ Սահակյանը (67 կգ):

«Ուրախությամբ ընդունեցի տղաների առաջարկը՝ մարզումները Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կազմակերպելու մասին», - ասել է Արսեն Ջուլֆալակյանը:

Նշենք, որ պատգամավոր մարզիկը նպատակ է դրել նվաճել 2020թ օլիմպիական խաղերի ուղեգիր և եկող տարի մասնակցել դրան: