Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց նոր ռեկորդ սահմանած Մագնուս Կառլսենի հետ (տեսանյութ)

Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss շախմատի միջազգային մրցաշարում այսօր կայացան վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Լարված և դիտարժան պայքարում անցած պարտիայում 34-րդ քայլից հետո համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի:

Այդպիսով, Լևոն Արոնյանը վաստակեց 7,5 միավոր և չկարողացավ հավասարվել մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանային, որը խաղաղ դաշն կնքեց Հիկարու Նակամուրայի հետ և  իր անվան դիմաց գրանցեց 8 միավոր:

Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաև չինացի Վան Հաոն, որն այս տուրում հաղթեց անգլիացի Դևիդ Հոուելին: Դա նշանակում է, որ Լևոն Արոնյանը զրկվեց նաև 2020թ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի միակ ուղեգրից:

Ի դեպ, Մագնուս Կառլսենը դասական շախմատի մրցաշարերում պարտություն չի կրել 101 անընդմեջ հանդիպումներում: Դա համաշխարհային նոր ռեկորդ է: Նա գերազանցել է չինացի Դին Լիժենի ցուցանիշը, որը չէր պարտվել 100 դասական մրցախաղերում: