Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մհեր Մարկոսյանը՝ Համաշխարհային բանակային խաղերի մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Մհեր Մարկոսյանը մեդալ է նվաճել Չինաստանի Ուհան քաղաքում մեկնարկած Համաշխարհային բանակային խաղերում:

86 կգ քաշային կարգում հանդես եկող մեր ըմբիշը քառորդ եզրափակիչ փուլում պարտվելով գերմանացի մրցակցին, տեղափոխվեց սփոփիչ մրցաշար։ Այստեղ նա երկու հաղթանակ տարավ և գրավեց 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի։

Սա Հայաստանի առաջին մեդալն է 2019թ Համաշխարհային բանակային խաղերում: