Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess men
A A
Սպորտ

Ուղիղ. Լևոն Արոնյան – Մագնուս Կառլսեն. վերջին հանդիպումը՝ աշխարհի չեմպիոնի հետ (տեսանյութ)

Մեն կղզում ընթացող FIDE Chess.com GrandSwiss շախմատի միջազգային մրցաշարում այսօր կկայանան վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Շախմատիստները վաստակել են 7-ական միավոր և բաժանում են 2-8-րդ տեղերը: Նրանք կես միավորով են զիջում միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանային։

Լևոն Արոնյան – Մագնուս Կառլսեն պարտիայի ուղիղ եթերին կարող եք հետևել մեր կայքէջում.