Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport bulgaria
A A
Սպորտ

Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ է նշանակել

Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել 64-ամյա մասնագետ Գեորգի Դերմենջիևը։ Այդ մասին հայտնում են բուլղարական լրատվամիջոցները։

Փորձառու մարզիչն այդ պաշտոնում կփոխարինի Կրասիմիր Բալակովին, որը պաշտոնանկ էր արվել այն բանից հետո, երբ նրա գլխավորած հավաքականը սեփական դաշտում 0։6 հաշվով պարտվել էր Անգլիային։

Գեորգի Դերմենջիևը վերջին տարիների Բուլղարիայի ամենատիտղոսակիր մարզիչն է։ Նրա գլխավորությամբ «Լյուդոգորեցը» երեք տարի անընդմեջ դարձել է երկրի չեմպիոն։ Այժմ նա մարզում է Սոֆիայի «Լևսկին»։

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ հրաժարական է ներկայացրել նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս չի կողմնորոշվել նոր, գոնե ժամանակավոր մարզչի հարցում։