Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport shtanga
A A
Սպորտ

Ծանրորդ Մոնթե Մխիթարյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը: 

Մ-20 տարեկանների մրցաշարում Մոնթե Մխիթարյանը 55 կգ քաշային կարգում չնայած երկամարտում գրավել է 5-րդ տեղը (236 կգ), սակայն պոկում վարժությունում 111 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ:

Այսօր Հայաստանից հանդես կգա մինչև 20 տարեկանների մրցաշարում հայտավորված 67 կգ քաշային Սևակ Նիկողոսյանը: