Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 21.10.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը Մեն կղզու մրցաշարը կավարտի աշխարհի չեմպիոնի հետ հանդիպումով

Այսօր եզրագիծը կհատի Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss շախմատի միջազգային մրցաշարը:

Վերջին՝ 11-րդ տուրից առաջ հաղթողի կոչմանը հավակնում են միանգամից 8 շախմատիստ: Նրանցից առավել գերադասելի դիրքում գտնվում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը ունի 7,5 միավոր և միայնակ գլխավորում է աղյուսակը: Մնացած 7 շախմատիստները, այդ թվում Լևոն Արոնյանը, վաստակել են 7-ական միավոր:

Հավելենք, որ այս մրցաշարում խաղարկվում է նաև 2020թ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մեկ ուղեգիր: Դրան հավակնում են 6 շախմատիստ, քանի որ Ֆաբիանո Կարուանան որպես աշխարհի փոխչեմպիոն արդեն նվաճել է այդ իրավունքը:

Լևոն Արոնյանն այսօր սպիտակներով կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի  հետ: Մեր շախմատիստին ուղեգիր նվաճելու համար անպայման պետք է հաղթանակ: 

Մրցաշարին մասնակցող մեր մյուս շախմատիստներից հաջող է հանդես գալիս նաև գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 10-րդ տուրում հաղթելով իր մրցակցին, վաստակել է 6,5 միավոր և այժմ գտնվում է 12-րդ հորիզոնականում: Նա վերջին պարտիայում կհանդիպի իսպանացի Դավիդ Անտոն Գուիխարոյի հետ, որը 9-րդ տուրում կես միավոր կորզեց Լևոն Արոնյանի հետ խաղում: