Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik 20.10.
A A
Սպորտ

«Ուրարտուն» 10 ֆուտբոլիստով հաղթեց «Փյունիկին»

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 11-րդ տուրի հերթական խաղում միմյանց հետ հանդիպեցին Երևանի «Փյունիկն» ու «Ուրարտուն»: «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1:

Խաղի 8-րդ րոպեին Խուան Ազոկարն առաջ մղեց «Ուրարտուին», իսկ 26-ին Եվգենի Բուդնիկն ամրապնդեց առավելությունը: Երկու գոլերի միջև ընկած ժամանակահատվածում հյուրերը մնացին 10 խաղացողով, քանի որ 18-րդ րոպեին կարմիր քարտով դաշտից հեռացվեց պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը:

«Փյունիկը» երկրորդ խաղակեսում կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը: Հանդիպման 81-րդ րոպեին աչքի ընկավ Արտակ Եդիգարյանը:

«Ուրարտուն» տարավ իր երրորդ հաղթանակն առաջնությունում և վաստակեց 12 միավոր: Այժմ թիմը միայն մեկ միավորով է ետ մնում 7-րդ հորիզոնականում ընթացող «Փյունիկից»:

Հաջորդ խաղում «Ուրարտուն» սեփական դաշտում կընդունի «Ալաշկերտին», իսկ «Փյունիկը» կհյուրընկալվի առաջատար «Արարատին»: