Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» սեփական դաշտում պարտվեց «Լոռի ՖԱ»-ին

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի խաղում Երևանի «Ալաշկերտը» հանդիպեց Վանաձորի «Լոռի ՖԱ»-ի հետ:

«Նաիրի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը 55-րդ րոպեին 11մ հարվածով խփեց հաիթցի հարձակվող Ջոնել Դեսիրեն: Այդպիսով, «Լոռի ՖԱ»-ն առաջին հաղթանակը տարավ վերջին հինգ տուրերի ընթացքում:

Վանաձորյան ակումբը վաստակելով 18 միավոր, շրջանցեց «Նոային» ու «Ալաշկերտին» և բարձրացավ 4-րդ հորիզոնական: Ալաշկերտցիները 16 միավորով այժմ զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը:

Հաջորդ տուրում «Լոռի ՖԱ»-ն իր հարկի տակ կհյուրընկալի «Գանձասար-Կապանին», իսկ «Ալաշկերտն» արտագնա խաղում կհանդիպի «Ուրարտուի» հետ: