Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը չկարողացավ հաղթել իսպանացի գրոսմայստերին (տեսանյութ)

Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss շախմատի միջազգային մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը մրցեց առաջատարներից մեկի՝ Դավիդ Անտոն Գուիխարոյի հետ:

Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը թեև ֆիգուր շահեց և դիրքային առավելություն ստացավ, սակայն չկարողացավ զարգացնել այն և 61-րդ քայլից հետո հաշտություն կնքեց:

Այդպիսով, Լևոն Արոնյանը վաստակելով 6,5 միավոր, շարունակում է ընթանալ առաջատարների խմբում: Նրա հետ այժմ 1-ին տեղը բաժանում են երեք շախմատիստ՝ նույն Դավիդ Անտոն Գուիխարոն և ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան: