Կանանց թենիսի աշխարհի լավագույն ությակը հայտնի է
Աջակցիր «Ա1+»-ինՇվեյցարացի թենիսիստուհի Բելինդա Բենչիչը դարձավ տարվա ամփոփիչ մրցաշարի վերջին՝ ութերորդ մասնակիցը:
Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ 22-ամյա մարզուհին Մոսկվայում ընթացող Կրեմլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Քրիստինա Մլադենովիչին և վարկանիշային միավորներով (3,955) առաջ անցավ ամերիկուհի Սերենա Վիլյամսից (3,935):
Մինչ այդ տարվա ամփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք էին նվաճել Էշլի Բարտին (Ավստրալիա), Կարոլինա Պլիշկովան (Չեխիա), Սիմոնե Հալեպը (Ռումինիա), Բիանկա Անդրեեսկուն (Կանադա), Նաոմի Օսական (Ճապոնիա), Պետրա Կվիտովան (Չեխիա) և Էլինա Սվիտոլինան (Ուկրաինա):
Ի դեպ, գործող չեմպիոն Էլինա Սվիտոլինան ութ թենիսիտուհիներից միակն է, որն այս տարի չի մտել որևէ մրցաշարի եզրափակիչ: Նա մրցաշարին մասնակցելու իրավունքը նվաճել է հենց անցած տարում հաղթելու համար:
Նշենք, որ կանանց թենիսի այս տարվա ամփոփիչ մրցաշարը տեղի կունենա չինական Շենչժեն քաղաքում, հոկտեմբերի 27-ին մինչև նոյեմբերի 3-ը: