Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess men
A A
Սպորտ

Ուղիղ. Լևոն Արոնյան-Դավիդ Գույարո. հանդիպում գլխավոր մրցակցի հետ (տեսանյութ)

Բրիտանական Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss 2019 շախմատի խոշոր մրցաշարում այսօր կկայանան 9-րդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Դավիդ Գույարոյի հետ, որը այս մրցաշարի հայտնությունն է համարվում: Իսպանացի շախմատիստը 8-րդ տուրում տանելով իր թվով չորրորդ հաղթանակը, վաստակեց 6 միավոր և միացավ մրցաշարի երկու առաջատարներին՝ Լևոն Արոնյանին ու Ֆաբիանո Կարուանային։

Հաշվի առնելով այն, որ այս մրցաշարի միայն հաղթողն է նվաճում հավակնորդների մրցումների ուղեգիր, այսօրվա հանդիպումն անչափ կարևոր նշանակություն ունի մեր շախմատիստի համար:

Լևոն Արոնյան – Դավիդ Գույարո պարտիան կմեկնարկի ժամը 18:00-ին: Դրա ընթացքին կարելի է հետևել նաև մեր կայքէջում։