A
A
Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՄեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը մրցեց իր հետ 1-ին տեղը կիսող Ֆաբիանո Կարուանայի հետ:
Սևերով հանդես եկող մեր շախմատիստը խաղի ընթացքում ոչ մի կոպիտ սխալ թույլ չտվեց և պարտիայի 38-րդ քայլին հաշտություն կնքեց:
Կողմերը վաստակեցին 6-ական միավոր և այժմ իսպանացի Անտոն Գույարոյի հետ բաժանում են 1-3-րդ տեղերը: