Բացել լրահոսը Փակել լրահոսը
Եռամսյակ 2019 2018 graphics
A A
Տնտեսություն

Անշարժ գույքի շուկա. այս տարվա երրորդ եռամսյակում գործարքներն աճել են 17.9 %-ով

2019 թ. երրորդ եռամսյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 47’152 գործարք, ինչը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 0.8 %-ով, իսկ 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` 17.9 %-ով:

 

Երևանում 2019 թ. երրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել են 2.8 %-ով, իսկ 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ 10.4 %-ով: 

 

 Մարզերի քաղաքներում 2019 թ. երրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճել են 0.7 %-ով, իսկ 2018 թ. երրորդ եռամսյակի համեմատ՝ 3.6%-ով: 

 

2019 և 2018 թվականների երրորդ եռամսյակների առք ու վաճառքի վերաբերյալ գործարքների քանակն ըստ գույքի տեսակների ներկայացված է կից գրաֆիկական պատկերում։

 

Կադաստրի կոմիտեի լրատվություն