Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռումին
A A
Տնտեսություն

Մեծ ջանքերն էին պահանջվում․ Ռադուլեսկուն՝ Ռումինիայում աղբի վերամշակման փորձերի մասին (տեսանյութ)

«Սոնոֆի Ռումինիա և Մոլդովա» ընկերության Հասարակայնության հետ կապերի գծով տարածաշրջանային ցանցի ղեկավար  Միգիրել Ռադուլեսկուն Ռումինիայում առաջնորդել և ստեղծել է Էկո փաթեթավորման մոդելը։

Նա այնպիսի մի ծրագիր է մշակել, որով շեշտադրվում է աղբի հավաքագրման կարգին ու դրան համապատասխան օրենսդրական կարգավորումներին։ 

«Մենք ընդունում էինք Եվրոպական օրենսդրությունը։ Մեծ ջանքեր էին պահանջվում իշխանություններից, արդյունաբերական կազմակերպությունները հանձնառություններ ստանձնեցին, համագործակցում էին Բնապահպանության նախարարության հետ»,- ընդգծեց ցանցի ղեկավարը։ 

Ըստ Ռադուլեսկուի՝ Եվրամիությունը Ռումինիային աջակցում էր գիտելիքով, փորձառությամբ, ֆինանսապես, սակայն կատարումն, իհարկե, հենց պետության վրա էր։