Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Աղբի վերանշակման խոշոր տնտեսություն հիմնադրելու առաջարկ կա․ փոխնախարար (տեսանյութ)

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը մասնակցում էր «Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի»-ի (ՀԱԱՊ) «Արագ սպառման ապրանքներ»-ի հանձնաժողովի նավաձեռնությամբ «Կենցաղային թափոնների կայուն կառավարում» թեմայով  քննարկմանը։

Նա իր ելույթում ասաց, որ Երևանում և «Կոտայք-Գեղարքունիք» ծրագրի շրջանակներում կառուցվող սանիտարական աղբավայրերը  առնվազն 4 ներդրողից Կոտայքի աղբավայրի մոտ աղբի վերանշակմանխոշոր տնտեսություն հիմնադրելու առաջարկ ունի։

Նախարարի տեղակալն ընդունեց, որ Հայաստանում աղբի հավաքում շատ վատ է իրականցվում՝ հատկապես փոքր և հեռավոր գյուղերում։ Նա, սակայն, վստահություն հայտնեց, որ մի շարք ծրագրերի իրագործումից հետո, հստակ պայմաններ կստեղծվեն աղբի տեսակավորման համար։ Վաչե Տերտերյանն ասաց, որ ծրագրերի իրագործմանը զուգահեռ պետք է ունենալ կազմակերպված աղբավայր, տեսակավորման  ընթացքում անել սեփական հավաքագրումը։

«Մենք շատ փորձեր ենք ունեցել․ Հրազդանում ենք արել, Երևանում արդեն երրորդ փորձն է, Կապանում ենք արել, Վանաձորում»,- հիշեցրեց նա։ Փոխնախարարը հավելեց նաև, որ այս ծրագրերում անհրաժեշտ է լուրջ ֆինանսական, գիտելիքային միջամտություն։