Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport finlandia - hajastan
A A
Սպորտ

Ֆինլանդիա - Հայաստան խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարները

Եվրո-2020-ի ընտրական J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա - Հայաստան խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հանդիպման գլխավոր մրցավարն է Խեսուս Խիլ Մանսանոն։ Նրան կօգնեն Դիեգո Բարբերոն ու Անխել Նևադոն։ 4-րդ պաշտոնյան է Խուան Մարտինես Մունուերան։ Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Յակոբ Էրելը (Իսրայել):

Ֆինլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին, Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում, Երևան ի ժամանակով ժամը 20։00-ին։