Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հնդկական նոր փորձություն Հայաստանի երիտասարդ շախմատիստների համար

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հոկտեմբերի 15-ին կմեկնարկի շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունը (մինչև 20 տարեկաններ):

Այդ մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 41 երկրների 189 շախմատիստ-շախմատիստուհի: Հայաստանն այս առաջնությանը կներկայանա 4 մասնակիցով: Տղաների մրցաշարում հանդես կգան գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը: Աղջիկների առաջնությունում հայտավորված է միայն ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի Մումբայ քաղաքում վերջերս ավարտված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Շանթ Սարգսյանը 18 տարեկանների մրցաշարում զբաղեցրել էր մրցանակային 2-րդ, իսկ Արթուր Դավթյանը՝ 3-րդ տեղերը: