Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aleksanyan artur
A A
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

2016թ Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոեմական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ քաշային կարգ) դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը Հայաստանում:

«Հպարտ եմ` UNICEF-ի մեծ ընտանիքի անդամը դառնալու համար»,- իր Ինստագրամում գրել է գյումրեցի ըմբիշը՝ հրապարակելով նաև լուսանկար:

ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամը (United Nations International Children's Emergency Fund) ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող կազմակերպություն։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան պատվավոր կոչում շնորհվում է 1954 թվականից, ամերիկացի դերասան-կատակերգու Դենի Քեյի առաջարկով: Ծրագրի նպատակն է հայտնի մարդկանց օգնությամբ ուշադրություն դարձնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի խնդիրներին, օգտագործելով նրանց հեղինակությունը: Ներկայումս ՅՈՒՆԻՍԵՖ-ին օգնում են ավելի քան 180 բարի կամքի դեսպաններ։