Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց Սամուել Սևյանին (տեսանյութ)

Բրիտանական Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss 2019 շախմատի խոշոր մրցաշարում կայացած 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանի հետ:

Մեր շախմատիստը միջնախաղում չնայած զինվորներ զոհաբերեց, սակայն որակական առավելություն ստացավ: Լևոն Արոնյանը հաշվենկատ քայլերով ուժեղացրեց ճնշումը մրցակցի թագավորի վրա և 47-րդ քայլից հետո սևերին ստիպեց անձնատուր լինել:

Այդպիսով, մեր շախմատիստը մրցաշարում տարավ իր երկրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 3 միավոր և հավասարվեց առաջատարներին: