Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 12.10.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը վստահ հաղթեց ռուսաստանցի մրցակցին (տեսանյութ)

Լևոն Արոնյանն առաջին լիարժեք միավորը վաստակեց Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss շախմատի խոշոր մրցաշարում:

Այսօր կայացած 3-րդ տուրում մեր շախմատիստը սևերով հանդիպեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի հետ և վստահ հաղթանակ տոնեց: Նա վաստակեց 2 միավոր և հավասարվեց հինգ առաջատարներին, որոնք դեռևս չեն ավարտել իրենց պարտիաները:

Մեր մյուս շախմատիստները շարունակում են հանդիպումները: