Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Շախմատի պատանիների ԱԱ. Շանթ Սարգսյանը նվաճեց արծաթե, իսկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալ (տեսանյութ)

Հայաստանի պատանի շախմատիստները երկու մեդալ նվաճեցին Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում:

Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարի 11-րդ տուրում մեր գրոսմայստեր Շանթ Սարգսյանը սևերով ոչ-ոքի խաղաց հնդիկ Արջուն Կալյանի հետ: Նա 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և զբաղեցրեց մրցանակային 2-րդ տեղը:

Տարիքային այս խմբում հանդես եկող մեր մյուս շախմատիստը՝ Արթուր Դավթյանը, վերջին պարտիայում հաղթեց իր գլխավոր մրցակցին՝ իրանցի Արյան Խոլամիին, վաստակեց 8 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական:

Աշխարհի չեմպիոն դարձավ հնդիկ գրոսմայստեր Պրագնանանդհանը, որը վաստակեց 9 միավոր և միայնակ գրավեց 1-ին տեղը: