Բացել լրահոսը Փակել լրահոսը
72071497_2622308874498905_5038878047101517824_n
A A
Քաղաքականություն

Իլհամ Ալիևը վերահաստատում է, որ չի պատրաստվում գնալ խաղաղ կարգավորման․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)

«Ադրբեջանի նախագահը վերահաստատում է իրենց քաղաքական թիմի սկզբունքը, որ չի պատրաստվում գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և փոխզիջումային լուծմանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «տարածքային ամբողջականության» հետ կապված որևէ փոխզիջման հարց չի կարող լինել և այն բանակցությունների առարկա չէ և չի էլ լինի»։

«Նշել, որ չի լինելու որևէ փոխզիջում «տարածքային ամբողջականության» տեսանկյունից, նշանակում է պատրաստ չլինել իրական և առարկայական բանակցություններին, որը բազմիցս վերահաստատել է և այդ ուղղությամբ քայլեր է անում նման հայտարարություն տարածելով»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը։

Պատգամավորից հարցրեցինք՝ բանակցությունների վրա կարո՞ղ է ազդել Իլհամ Ալիևի այս և այն հայտարարությունը, թե «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»։ Տաթևիկ Հայրապետյանը դրական արձագանքեց և ընդգծեց․

«Այս ընթացքում մենք փորձում ենք առաջ մղել օրակարգ, որտեղ բացառում ենք ատելության խոսքը, ռազմատենչ հայտարարությունները և կառուցողական խոսքի օգտին ենք հանդես գալիս, իսկ նման հայտարարությունները խնդրահարույց են և նոր խնդիրներ են առաջ բերում բանակցային գործում։ ԱԳ նախարարն էլ է ասել, որ մենք չենք բանակցելու ատրճանակը ճակատին դրած, դա առողջ գործընթաց չէ։ Խաղաղությունը պետք է թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին, թե՛ Ադրբեջանին, և քանի դեռ չկա նման գիտակցում Ադրբեջանում, մենք շարունակելու ենք բանակցային խաղաղ գործընթացը, բայց միևնույն ժամանակ պատրաստ ենք լինելու ցանկացած զարգացման, ընդհուպ ռազմական գործողությունների վերսկսումը»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում: