Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hajastan 7.10.
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը սկսեց նախապատրաստվել Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի խաղերին (տեսանյութ)

Հայաստանի հավաքական հրավիրված 25 ֆուտբոլիստներից 20-ն արդեն թիմի մարզումային ճամբարում են: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով Եվրո-2020-ի ընտրական փուլի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի խաղերին:

Առայժմ բացակայում են Սարգիս Ադամյանը, Վարազդատ Հարոյանը, Ռումյան Հովսեփյանը, Տիգրան Բարսեղյանը և Արարատ Մոնրոն, ովքեր հավաքականին կմիանան այսօր երեկոյան և վաղը առավոտյան: Մնացած 20 ֆուտբոլիստներն այսօր, ժամը 18:00-ին, կանցկացնեն առաջին մարզումը: