A
A
Մարմնամարզության ԱԱ. Անահիտ Ասադուրյանն զբաղեցրել է 162-րդ տեղը
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնության կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անահիտ Ասադուրյանն ավարտել է ելույթը: Բազմամարտում 16-ամյա մեր մարզուհին 42.965 միավորով գրավել 162-րդ տեղը: Նշենք, որ Անահիտ Ասադուրյանն մարզվում է ԱՄՆ-ում, ճանաչված ամերիկահայ մարմնամարզուհի, 2016թ օլիմպիական խաղերի մասնակից Հուրի Գեբեշյանի գլխավորությամբ:
Տղամարդկանց առաջնությանը Հայաստանից կմասնակցեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Թովմասյանը, որոնք պայքարը կսկսեն այսօր, հոկտեմբերի 7-ին:
Նշենք, որ մարմնամարզության աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 օլիմպիական խաղերի համար: