Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia 6.10.
A A
Սպորտ

«Ռոման» մրցակցի ինքնագոլի հաշվին ընդհատեց «Կալյարիի» հաղթարշավը (տեսանյութ)

Հռոմի «Ռոման», որի ֆուտբոլիստն է Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, հերթական միավորները կորցրեց Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությունում:

Յոթերորդ տուրի խաղում «գայլերը» սեփական դաշտում ընդունեցին «Կալյարիին», որը մինչ այդ երկու անընդմեջ հաղթանակ էր տարել մրցակիցների հարկի տակ: Հյուրեին այս անգամ չհաջողվեց շարունակել այդ շարքը, քանի որ հաշիվը բացելուց հետո նրանք հինգ րոպե անց ինքնագոլի պատճառով գնդակ բաց թողեցին և կորցրին առավելությունը:

«Ռոման» ամբողջ խաղի ընթացքում թեև տիրում էր նախաձեռնությանը, սակայն այդպես էլ չկարողացավ գոլ խփել, չնայած մրցակցի դարպասին 3 անգամ ավելի շատ հարվածներ հասցրեց՝ 17-ը ընդդեմ 6-ի: Արդյունքում, գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1:

«Ռոման» վաստակեց 12 միավոր, իսկ «Կալյարին»՝ 11: Թիմերը շարունակում են մնալ իրենց նախկին՝ 5-րդ և 7-րդ տեղերում:

Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը: