Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Կալյարի». հարևան թիմերի հակամարտություն

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Հռոմի «Ռոման» սեփական դաշտում կհյուրընկալի «Կալյարիին»:

Վեց տուրից հետո հռոմեական ակումբը 11 միավորով գտնվում է 5-րդ տեղում, իսկ սարդինյան ակումբը 10 միավորով 7-րդն է աղյուսակում: Անցած խաղում «Ռոման» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Լեչեին», իսկ «Կալյարին» սեփական դաշտում ոչ-ոքի է խաղացել «Վերոնայի» հետ՝ 1:1:

«Ռոմա» - «Կալյարի» հանդիպումը կսկսի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին: Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի խաղը վնասվածքի պատճառով: Հանդիպումն ուղիղ եթերով կարող եք դիտել հետևյալ հղումով: